Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը,  տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ։

 Հանրակրթական, հատուկ նշանակության, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք, որ ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության բարելավման ծրագիրը։

 Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ նշված փաստաթղթերի փաթեթի:

Այն հնարավորություն կընձեռնի մեզ նախապես գնահատել շենքերի էներգատեխնիկական բնութագրերը   և որոշել էներգախնայողության տեսանկյունից օժանդակության կարիք ունեցող հաստատությունները:

Ձեր դիմումը դիտարկելու համար անհրաժեշտ է լրացնել  և ներկայացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝

1 Դիմումի ձև,

2 Ամբողջությամբ լրացված հարցաթերթիկ (4 ենթաբաժիններով),

3 Հաստատության անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,

4 Շինության սեյսմակայունության և տեխնիկական վիճակի մասին եզրակացություն:

Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am  էլեկտրոնային հասցեին:

 

Հարցաթերթիկի ձև