Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ՖՎ տեխնոլոգիայի արժեքի անկման արդյունքում, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ) միջոցներն օգտագործելով կամ հավելյալ այլ փափուկ ֆինանսավորում ներգրավելով, հնարավոր է էլեկտրաէներգետիկ համակարգում ՖՎ կայանների համար ստանալ մրցունակ սակագին: Մրցունակ սակագինը կբացառի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար, ինչը հնարավորություն կտա կառուցել ավելի մեծ հզորությամբ կայաններ, որն իր հերթին հետաքրքրություն կառաջացնի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների մոտ:
Արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է ԿՆՀ-ին և ՎԷԸԾ-ին՝ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով։ Այդ նպատակով կազմված Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը հաստատվել է ֆինանսավորող կառույցի կողմից 2014 թվականի հունիսի 27-ին: Ներդրումային ծրագրի բաղադրիչներից մեկի համաձայն, ԿՆՀ-ն ու Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանում առաջին արևային ՖՎ կայանների կառուցման և երկրում ՖՎ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությանը հատկացնում են դրամաշնորհային և վարկային միջոցներ:
Ծրագրի նախապատրաստման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ՝ ՀՎԷԷՀ)` Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԲ-ի միջոցով հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացնվում է Ծրագրի նախապատրաստման գործընթացը:
Ծրագրի նախապատրաստման գործընթացի շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերությունը օգտվելով արբանյակային տվյալներից կազմել է Հայաստանի արևային քարտեզ, որի ճշգրտումը կատարվում է 4 տեղանքներում իրականացվող արևային ներուժի չափումների հիման վրա` օգտագործելով Ծրագրի շրջանակներում ձեռք բերված արևի ներուժի ուսումնասիրության արդի սարքավորումները։
Արևային ՖՎ կայաններ կառուցելու նպատակով ընտրվել են 6 տեղանք։ Ընտրված տեղանքներում հնարավոր է տեղադրել մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայաններ: Ընտրված տեղանքների համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ընտրված հողատարածքները համայնքային սեփականության հողեր են, իսկ դրանց չափսերը և մանրամասնությունները բերված են տեխնիկատնտեսական հիմնավորումներում:
ՀՀ կառավարությունը նախատեսում է Ծրագիրն իրականացնել մրցութային եղանակով` նվազագույն սակագին սահմանելու համար: Կայանների մրցույթը և կառուցումը կիրականացվեն մի քանի փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է իրականացնել Մասրիկ 1 կայանի կառուցումը, իսկ մնացած հինգ կայանների մրցույթն ու կառուցում կիրականացվի փուլերով:
Բոլոր վեց տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները` ուղեցուցային են, որոնք պատրաստվել են մրցութային փաթեթով ներդրողներին ամբողջությամբ կամ մասամբ ներկայացնելու համար, սակարկելի են և կարող են ճշգրտվել մրցույթի արդյունքում:
Տեխնիկական բնութագրերը կազմվել է 2016 թվականին: Նշված արժեքները կարող են տարբեր լինել քանի որ տարիների ընթացքում համաշխարհային շուկայում տեղի է ունենում արևային համակարգերի գների տատանում: Նշենք նաև, որ Հայաստանում տեղի է ունեցել արևային էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն:
Տեխնիկա-տնտեսական ուղեցուցային որոշ ցուցանիշներ- Solar resource, GHI per year – 1770 kWh/m2
- Altitude above sea level – 1930 m
- Annual average temperature – 2,7 oC
- Occupied area – 97 ha
- Connection to high voltage line – 110 kV
- Construction of electrical line – 10 km
- CAPEX - $ 60 mln
- Solar resource, GHI per year – 1770 kWh/m2
- Altitude above sea level – 2000 m
- Annual average temperature – 2,7 oC
- Occupied area – 34 ha
- Connection to high voltage line – 110 kV
- Construction of electrical line – 0,3 km
- CAPEX - $ 22 mln
- Solar resource, GHI per year – 1660 kWh/m2
- Altitude above sea level – 1880 m
- Annual average temperature – 3,3 oC
- Occupied area – 32 ha
- Connection to high voltage line – 110 kV
- Construction of electrical line – 1,8 km
- CAPEX - $ 18 mln
- Solar resource, GHI per year – 1870 kWh/m2
- Altitude above sea level – 1650 m
- Annual average temperature – 6,8 oC
- Occupied area – 23 ha
- Connection to high voltage line – 10 kV
- Construction of electrical line – 4,8 km
- CAPEX - $ 14 mln
- Solar resource, GHI per year – 1720 kWh/m2
- Altitude above sea level – 1000 m
- Annual average temperature – 10,2 oC
- Occupied area – 10 ha
- Connection to high voltage line – 6 kV
- Construction of electrical line – 1,6 km
- CAPEX - $ 7 mln
- Solar resource, GHI per year – 1870 kWh/m2
- Altitude above sea level – 1400 m
- Annual average temperature – 6,83 oC
- Occupied area – 23 ha
- Connection to high voltage line – 10 kV
- Construction of electrical line – 5,5 km
- CAPEX - $ 15 mln
Ակնկալվող արդյունքներ և օգուտներԷներգիայի արտադրություն Բոլոր վեց կայանների էլեկտրական էներգիայի տարեկան նախատեսվող արտադրությունը և ածխածնի երկօքսիդի կրճատումները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.
Տեղանքի/ համայնքի անվանում | Դրվածքային հզորություն, /շուրջ/ (ՄՎտ) | Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիա, /շուրջ/ (ԳՎտժ) | Ածխածնի երկօքսիդի տարեկան արտանետումների կրճատում, /շուրջ/ (տոննա) |
Թալին 2 | 10 | 22 | 5427 |
Մասրիկ 1 | 50 | 90 | 22962 |
Մասրիկ 2 | 15 | 30 | 7515 |
Գագարին | 17 | 25 | 6262 |
Դաշտադեմ | 10 | 13 | 3340 |
Մերձավան | 7 | 11 | 2922 |
Սոցիալական օգուտներ
Աշխատատեղերի ստեղծում. նախատեսվում է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում ստեղծել մոտ 400 աշխատատեղ՝ արևային ՖՎ կայանների կառուցման և գործառնությունների ընթացքում։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է զգալի չափով հետազոտական ներուժ՝ արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման համար։ Ծրագրի իրականացումը կխթանի հետագա հետազոտություններն ու զարգացումները և կհեշտացնի տեղակայման, արտադրության և շահագործման կարողությունների փոխանցումը տեղական շուկային։
Էներգետիկ անվտանգություն. ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: