Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հովանու ներքո Հայաստանի Հանրապետությունում հողմաէներգետիկ ներուժը զարգացնելու նպատակով 2023 թվականի նոյեմբերին մեկնարկել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավոր նախագծերի կենսունակության գնահատման (TA-6959 Armenia: Viability Assessment for Potential Wind Power Electricity Generation Projects) ծրագիրը՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ծրագրի հիմնական փուլերը և ֆինանսավորումը
- 2022 թ. սեպտեմբերի 27 – ԱԶԲ-ն հաստատեց TA 6959-ARM ծրագիրը։
- 2022 թ. հոկտեմբերի 28 –ուժի մեջ է մտել։
- 2024 թ. փետրվարի 27 – ԱԶԲ-ն հաստատեց ՏԱ -ի գումարի ավելացումը 0,325 միլիոն ԱՄՆ դոլարով (ընդամենը 1,325 միլիոն ԱՄՆ դոլար)։
Ծրագիրն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության բարելավմանը, վերականգնվող էներգիայի ոլորտի ընդլայնմանը և հողմային էներգիայի զարգացմանը։
Ծրագրի նպատակ
- Վերանայել, գնահատել և/կամ հաստատել քամու ռեսուրսների մասով նախկին տվյալները և վերլուծությունները։
- Սկրինինգավորել հնարավոր հողմային տեղանքները և ընտրել մինչև երեք տեղանք ապագա վերլուծությունների համար։
- Հաստատել իրավական, տեխնիկական, ֆինանսական իրագործելիությունը և սահմանափակումները։
- Հաստատել ենթադրվող ապագա տեղանքների բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը։
Լրացուցիչ ֆինանսավորումը ուղղվելու է՝
- Հողմաչափական սարքավորումների տեղադրմանը՝ տեխնիկական խորհրդատուի կողմից առաջարկված առավել հեռանկարային ճանաչված վայրերում։
- Օդերևութաբանական կայանների արդիականացմանը՝ եղանակային տվյալների ավելի հստակ վերլուծության համար։
- Լրացուցիչ շարժական չափիչ կայանի ավելացմանը, ինչը կօգնի ստանալ առավել ճշգրիտ տվյալներ և ապահովել հետագա մշտադիտարկումը։
- Հայաստանում հողմային էներգիայի արտադրության ընդհանուր կենսունակության գնահատում, ինչպես նաև ՏԿԵ նախարարության աջակցություն՝ համապատասխանեցնելով նոր հանրային ներդրումների կառավարման (PIM) շրջանակին։
Ծրագրի ազդեցությունը՝
- Հայաստանում վերականգնվող էներգիայի մասշտաբային զարգացում։
- Հողմային էներգիայի ներուժի առավել արդյունավետ օգտագործում։
- Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգետիկայի աղբյուրների մասնաբաժնի մեծացում։
- Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում։
Քամու քարտեզ